«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/660 Ա

27.12.2023

«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության՝ 19.10.2023թ., 24.10.2023թ., 27.10.2023թ., 30.10.2023թ. և 29.11.2023թ. միջնորդագրերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. «Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի և Համապատասխանության գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոններում գրանցել Թելման Գևորգյանին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ