«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/659 Ա
27.12.2023
«ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է.1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1)-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 06.12.2023թ., 21.12.2023թ. և 22.12.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Լևոն Քոչարյանին:
- «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության խորհրդի անդամի պաշտոնում գրանցել Արամ Վարդևանյանին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ