««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/656 Ա

27.12.2023

««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 2-րդ ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և ««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ 16.11.2023թ., 29.11.2023թ., 04.12.2023թ. և 21.12.2023թ. միջնորդագրերը՝

  Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցումից հանել ««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Կարինե Շահինյանին:
  2. ««Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Գայանե Մալխասյանին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

       ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ