«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հին Նորք» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/655 Ա

27.12.2023

«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հին Նորք» մասնաճյուղը գրանցելու մասին

 Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 6-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված՝ 06.12.2023թ., 19.12.2023թ. և 21.12.2023թ. միջնորդագրերը՝ 

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցել «Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության «Հին Նորք» մասնաճյուղը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ