«Նյու վենչուր բրոքերիջ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/654 Ա

27.12.2023

«Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի՝ 27.11.2023թ., 01.12.2023թ., 01.12.2023թ., 05.12.2023թ., 08.12.2023թ. և 19.12.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցումից հանել «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արթուր Յոլյանին:
  2. Գրանցումից հանել «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Աստղիկ Ավետիսյանին:
  3. Գրանցել Արա Խզմալյանին «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
  4. Գրանցել Սարգիս Գրիգորյանին «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ