«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Աբովյան-1», «Գորիս-1», «Մասիս-1», «Իջևան-1», «Սիսիան», «Էջմիածին», «Թալին» մասնաճյուղերը, «Նոյեմբերյան», «Վեդի» ներկայացուցչությունները գրանցումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/653 Ա

27.12.2023

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Աբովյան-1», «Գորիս-1», «Մասիս-1», «Իջևան-1», «Սիսիան», «Էջմիածին», «Թալին» մասնաճյուղերը, «Նոյեմբերյան», «Վեդի» ներկայացուցչությունները գրանցումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ 22.11.2023թ., 08.12.2023թ., 11.12.2023թ., 22.12.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Աբովյան-1», «Գորիս-1», «Մասիս-1», «Իջևան-1», «Սիսիան», «Էջմիածին», «Թալին» մասնաճյուղերը:
  2. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Նոյեմբերյան», «Վեդի» ներկայացուցչությունները:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

  

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ