«ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/652 Ա

27.12.2023

«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 201-րդ կետի 1-ին ենթակետը և 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (27.12.2023թ. թիվ 54 արձանագրություն) և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի 08.12.2023թ.և 20.12.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Գրանցումից հանել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արամ Ղազարյանին:
  2. Գրանցումից հանել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Արիել Սերջիո Դավիդոֆֆին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ