«ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ֆոնդ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆնոդի» նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/649 Ա
27.12.2023
«ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ ֆոնդ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆնոդի» նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի» նոր խմբագրությամբ կանոնները գրանցելու համար 21.12.2023թ. և 26.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցել «ԼՌՏ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Ի ԷՄ ԿԱՊԻՏԱԼ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի» նոր խմբագրությամբ կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ