«ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/648 Ա
27.12.2023
«ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ՀԵՆՓԼԵՅՍ» ՍՊԸ կողմից «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների փոփոխությունները գրանցելու համար 26.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցել «ՀԵՆՓԼԵՅՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ՀԵՆՓԼԵՅՍ ԳԼՈԲԱԼ պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի» կանոնների փոփոխությունները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ