«ՍՄԱՐԹ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/647 Ա
21.12.2023
«Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2008թ. թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, հաշվի առնելով «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի կողմից 04.12.2023թ. և 15.12.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Ժաննա Դոլբակյանին:
- Գրանցել Արփինե Արաբյանին «Սմարթ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ