«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» և «դրամական միջոցների հաշվառման կանոնների» գրանցման կասեցված 45 օրվա ժամկետը վերսկսելու և գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/643 Ա

20.12.2023

«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի  հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» և  «դրամական միջոցների հաշվառման կանոնների» գրանցման կասեցված 45 օրվա ժամկետը վերսկսելու և գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 180-րդ հոդվածի 6-րդ  մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 53 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության՝ 16.06.2023թ., 27.07.2023թ., 15.08.2023թ. և 22.09.2023թ. ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը`   

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 01.11.2023թ. թիվ 1/557 Ա որոշմամբ կասեցված՝ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» և «Դրամական միջոցների հաշվառման կանոնների» գրանցման 45 օրվա ժամկետը:
  2. Գրանցել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 06.2023թ. և 02.08.2023թ. նոր խմբագրությամբ հաստատված «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնները» և «Դրամական միջոցների հաշվառման կանոնները»:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

          Մարտին Գալստյան