«Նյու վենչուր բրոքերիջ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/641 Ա
20.12.2023
«Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (20.12.2023թ. թիվ 53 արձանագրություն) և «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի՝ 15.11.2023թ. և 01.12.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
- Գրանցումից հանել «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Ֆաբրից Տիշհաուզերին:
- Գրանցումից հանել «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Արմեն Ազիզյանին:
- Գրանցել Մարիաննա Մովսեսյանին «Նյու վենչուր բրոքերիջ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ