«Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/640 Ա

20.12.2023

«Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

 

          Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 53 արձանագրություն) և քննարկելով «Լ Ինվեսթմենթս» ՍՊԸ-ի կողմից «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի նոյեմբերի 29-ին և 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

 Ո ր ո շ ու մ  ե մ.

 

  1. Կասեցնել «Լ Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Լ Կապիտալ» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

                ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ