«Արդշինբանկ» ՓԲԸ արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/631 Ա

13.12.2023

«Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն 2023 թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով և 30,000,000 (երեսուն միլիոն) եվրո ծավալով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 52 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 30,000,000,000 (երեսուն միլիարդ) ՀՀ դրամ ծավալով, 30,000,000 (երեսուն միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով և 30,000,000 (երեսուն միլիոն) եվրո ծավալով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ