«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/628 Ա

13.12.2023

«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 13.12.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ