Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/619 Ա
06.12.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 15.07.2014թ. թիվ 206 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանի վարման կարգի» 2-րդ կետը, և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. դեկտեմբերի 6-ի թիվ 51 արձանագրություն) և «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի՝ 01.11.2023թ., 22.11.2023թ. և 04.12.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող կազմակերպությունների մասնակիցների գրանցամատյանում` կապված «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ մասնակցի և խորհրդի քանակական կազմի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ