«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/616 Ա

06.12.2023

«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. դեկտեմբերի 6-ի թիվ 51 արձանագրություն), ինչպես նաև «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ 19.10.2023թ., 09.11.2023թ., 10.11.2023թ. և 22.11.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում գրանցել Աղասի Վարդանյանին:
2. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի պաշտոնում գրանցել Արթուր Հարությունյանին:
3. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ տնօրինության անդամի, ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցել Տիգրան Ավագյանին:
4. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում գրանցել Քրիստինե Սողոյանին:
5. «Ֆասթ Բանկ» ՓԲԸ ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում գրանցել Հերմինե Ջումայանին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ