«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ «Դավթաշեն» մասնաճյուղը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/614 Ա

06.12.2023

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Դավթաշեն» մասնաճյուղը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 51 արձանագրություն) և «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի՝ 06.11.2023թ․ միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Դավթաշեն» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ