«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/606 Ա
04.12.2023
«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի է1) կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, քննարկելով «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 30.11.2023 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ