«ՖԱԲ ԼԱԲ ՀԱՅԱՍՏԱՆ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/518 Ա

18.10.2023

«ՖԱԲ ԼԱԲ ՀԱՅԱՍՏԱՆ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի հուլիսի 25-ի թիվ 1/382 Ա որոշման 5-րդ և 7-րդ կետերը, ինչպես նաև՝ «ՖԱԲ ԼԱԲ ՀԱՅԱՍՏԱՆ» կրթական հիմնադրամի կանոնադրության 29-րդ և 30-րդ կետերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 18-րդ հոդվածով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Հաստատել «ՖԱԲ ԼԱԲ ՀԱՅԱՍՏԱՆ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

Մարտին Գալստյան