«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/593 Ա
28.11.2023
«Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թ. նոյեմբերի 22-ի թիվ 49 արձանագրություն), «Շիրո Մենեջմենթ» ՍՊԸ կողմից «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թ. հոկտեմբերի 12-ին և նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 18.10.2023 թ. թիվ 1/519 Ա որոշմամբ կասեցված՝ «Շիրո Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Շիրո» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ