«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/592 Ա

28.11.2023

«Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման կասեցված 10 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թ. նոյեմբերի 22-ի թիվ 49 արձանագրություն), «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թ. հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 08-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 08.11.2023 թ. թիվ 1/568 Ա որոշմամբ կասեցված՝ «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված (լրացուցիչ ռիսկով), միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ