«Արդշինբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» և «Վարանդա» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/597 Ա

29.11.2023

 «Արդշինբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» և «Վարանդա» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (29.11.2023 թ. թիվ 50 արձանագրություն) և «Արդշինբանկ» ՓԲԸ 10.11.2023 թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ «Ստեփանակերտ» և «ՎԱՐԱՆԴԱ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ «Ստեփանակերտ» և «ՎԱՐԱՆԴԱ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ