«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 կապիտալ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/589 Ա

27.11.2023

«Ա 3» ՍՊԸ «Ա 3 կապիտալ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ՓԲԸ-ի (նախկին կառավարիչ՝ «Ա 3» ՍՊԸ) կողմից «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար 21.11.2023 թ. և 23.11.2023 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված ֆոնդի կառավարչի փոփոխության (նոր կառավարչի անվանումն է՝ «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ՓԲԸ) և ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է՝ «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» փակ բաժնետիրական ընկերության «ԻՆՖԻՆԻԹԻ ԷՅԷՄ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ