«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/577 Ա
22.11.2023
«ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «Է.1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 171-րդ կետը, հաշվի առնելով «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության՝ 24.10.2023թ., 01.11.2023թ., 03.11.2023թ. և 10.11.2023թ. միջնորդագրերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. «ԷՔՍՊՈՐՏ ՖԱՅՆԵՆՍ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Ալինա Խաչատրյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ