«ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարին գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/579 Ա

22.11.2023

«ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ղեկավարին գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.05.2011թ. թիվ 115-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարիչների և պահառուների ղեկավարների ու ներդրումային ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող և ներդրումային ֆոնդի պահառություն իրականացնող ֆիզիկական անձանց որակավորումը, նրանց մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 10/05-ի 20-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (22.11.2023 թ. թիվ 49 արձանագրություն) և քննարկելով «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ 20.10.2023թ. և 09.11.2023թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Գայանե Վարդանյանին:
2. Գրանցել «ԿԱՊԻՏԱԼ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում Կարինե Ավետիսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ