«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քոփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային, ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/578 Ա
22.11.2023
«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քոփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային, ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 49 արձանագրություն) և քննարկելով «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ կողմից «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային, ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Քեփիթլ Փրոթեքթիդ» ոչ հրապարակային, պայմանագրային, միջակայքային, ստանդարտ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ