«Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/575 Ա
14.11.2023
«Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ազդագիրը գրանցելու մասին
«Եվրոթերմ» ՓԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ծավալով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 12,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 36 ամիս մարման ժամկետով արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Եվրոթերմ» ՓԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 31-ին, 2023 թվականի նոյեմբերի 3-ին և 2023 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացումներ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 48 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Եվրոթերմ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 500,000,000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ծավալով, 10,000 (տասը հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով, 12,5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ արժեկտրոնային, անվանական պարտատոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ