«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/574 Ա
14.11.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել՝ 80,000,000 (ութսուն միլիոն) դոլարային արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական պարտատոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև՝ համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2023 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 48 արձանագրություն)`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 80,000,000 (ութսուն միլիոն) դոլարային արտահայտությամբ ընդհանուր ծավալով՝ 100,000 (հարյուր հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով և 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար անվանական արժեքով անվանական պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ