«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ապարան», «Կապան», «Ալավերդի» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերը, «Հրազդան» և «Մարալիկ» ներկայացուցչությունները գրանցումից հանելու, «Հրազդան» և «Մարալիկ» մասնաճյուղերը, «Ալավերդի» ներկայացուցչությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/573 Ա

14.11.2023

«ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Ապարան», «Կապան», «Ալավերդի» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերը, «Հրազդան» և «Մարալիկ» ներկայացուցչությունները գրանցումից հանելու, «Հրազդան» և «Մարալիկ» մասնաճյուղերը, «Ալավերդի» ներկայացուցչությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (14.11.2023թ. թիվ 48 արձանագրություն) և «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ 17.10.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Ապարան», «Կապան», «Ալավերդի» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերը:
2. Գրանցումից հանել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Հրազդան» և «Մարալիկ» ներկայացուցչությունները:
3. Գրանցել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Հրազդան» և «Մարալիկ» մասնաճյուղերը:
4. Գրանցել «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի «Ալավերդի» ներկայացուցչությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ