«Ամերիաբանկ» ՓԲԸ «Դալմա» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/571 Ա

13.11.2023

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Դալմա» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ 17.10.2023թ., 10.11.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Դալմա» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը՝ մինչև 2023թ. նոյեմբերի 30-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ