«ՕԿ Կրեդիտ» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/570 Ա

10.11.2023

«ՕԿ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 13-ի 146-րդ կետի 1-ին ենթակետը և 171-րդ կետը, «ՕԿ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ 26.10.2023 թ. միջնորդագիրը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՕԿ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Դավիթ Հարությունյանին:
2. «ՕԿ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցել Վարդուհի Խաչատրյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ