«Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/568 Ա

08.11.2023

«Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու 10 աշխատանքային օրվա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն) և քննարկելով «Փրայմ Կապիտալ» ՍՊԸ կողմից «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար 2023 թվականի հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացրած միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Կասեցնել «Փրայմ Պրոֆ» որակավորված ներդրողների, ոչ հրապարակային, մասնագիտացված, միջակայքային, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 10 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ