«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/567 Ա

08.11.2023

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը գրանցելու մասին

«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել 676,488 հատ 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով՝ ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ-ն 2023 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 47 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված 676,488 հատ 2080 ՀՀ դրամ անվանական արժեքով, սովորական անվանական բաժնետոմսերի ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ