«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մարտունի», «Մարտակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և «Մարտունի», «Մարտակերտ», «Ստեփանակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/566 Ա

08.11.2023

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մարտունի», «Մարտակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության կասեցված 30-օրյա ժամկետը վերսկսելու և «Մարտունի», «Մարտակերտ», «Ստեփանակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 68-րդ և 69-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (08.11.2023թ. թիվ 47 արձանագրություն) և «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 18.08.2023թ. և 30.10.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 13.09.2023թ. թիվ 1/463 Ա որոշմամբ կասեցված՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մարտունի» և «Մարտակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցման միջնորդագրի քննության 30-օրյա ժամկետը:
2. Թույլատրել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մարտունի», «Մարտակերտ» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
3. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Մարտունի», «Մարտակերտ» և «Ստեփանակերտ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ