«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» և «Դրամական միջոցների հաշվառման կանոնների» փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/557 Ա
01.11.2023
«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» և «Դրամական միջոցների հաշվառման կանոնների» փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220 հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 46 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 16.06.2023 թ., 27.07.2023 թ., 15.08.2023 թ. և 22.09.2023 թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 09.06.2023 թ. և 02.08.2023 թ. հաստատված «Դրամական միջոցների հաշվառման կանոնների» և «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի գործունեության կանոնների» փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ