«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ «Սակագների մասին կանոնների», «Անդամակցության և շուկային մասնակցության կանոնների» և «Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի առևտրի կանոնների» փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/556 Ա

01.11.2023

«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության «Սակագների մասին կանոնների», «Անդամակցության և շուկային մասնակցության կանոնների» և «Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի առևտրի կանոնների» փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220 հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 46 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության կողմից 28.03.2023 թ., 05.05.2023 թ., 18.08.2023 թ. և 26.09.2023թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`

Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 22.03.2023 թ. հաստատված «Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի առևտրի կանոնների», ինչպես նաև 10.08.2023 թ. հաստատված «Սակագների մասին կանոնների» և «Անդամակցության և շուկային մասնակցության կանոնների» փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ