«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/546 Ա

25.10.2023

«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցելու մասին

«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել մինչև 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագրի գրանցման հայտ, ինչպես նաև համապատասխան ծրագրային ազդագիրը և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ծրագրային ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
«ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական բանկ է ներկայացրել նաև ծրագրային ազդագրի լրացում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 45 արձանագրություն)`

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված 1,500,000,000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերի ծրագրային ազդագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ