«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/545 Ա

25.10.2023

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 226-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (25.10.2023թ. թիվ 45 արձանագրություն) և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի 29.09.2023թ․միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցել Արմեն Մելքումյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու անձի պաշտոնում:
2. Գրանցել Արթուր Մաթևոսյանին «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի ներքին դիտարկումների մարմնի ղեկավարի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ