«ԷՖԵՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/544 Ա
25.10.2023
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (25.10.2023թ. արձանագրություն թիվ 45) և «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի կողմից 12.09.2023թ., 11.10.2023թ., 20.10.2023թ. և 23.10.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցումից հանել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում գրանցված Լիլիթ Շմավոնյանին:
2. Գրանցումից հանել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում գրանցված Լևոն Ալթունյանին:
3. Գրանցել Լիլիթ Շմավոնյանին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում:
4. Գրանցել Արևշատ Մելիքսեթյանին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնում:
5. Գրանցել Վարդան Արամյանին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամի պաշտոնում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ