«ԷՅ ԲԻ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/542 Ա

25.10.2023

«Էյ Բի Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (25.10.2023թ. արձանագրություն թիվ 45) և «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի՝ 29.09.2023թ. և 13.10.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում գրանցված Գայանե Վարդանյանին:
2. Գրանցել Կարինե Ավետիսյանին «Էյ Բի Ինվեստ» ՍՊԸ-ի գլխավոր հաշվապահի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ