«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության «Ա» դասի հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/540 Ա
24.10.2023
«Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության «Ա» դասի հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացումը գրանցելու մասին
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն 2023 թվականի հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի մայիսի 31-ի թիվ 1/288 Ա որոշմամբ գրանցված «Ա» դասի հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացման գրանցման հայտ և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ազդագրի գրանցման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2023 թվականի մայիսի 31-ի թիվ 1/288 Ա որոշմամբ գրանցված «Ա» դասի հասարակ անվանական բաժնետոմսերի ազդագրի լրացումը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրմանը հաջորդող օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ