«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/539 Ա

23.10.2023

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 58-րդ կետը, հաշվի առնելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ 28.09.2023թ., 13.10.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «Կենտրոն» մասնաճյուղի գործունեության ժամանակավոր դադարեցումը՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ