«ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Սեյֆ Սթրաթեջի Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/537 Ա
23.10.2023
«ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Սեյֆ Սթրաթեջի Ֆոնդ» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունը գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ (նախկին կառավարիչ «ԲԱԼՉՈՒԳ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ) կողմից «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները գրանցելու համար՝ 19.10.2023թ. և 20.10.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Գրանցել «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունները՝ կապված ֆոնդի կառավարչի փոփոխության (նոր կառավարչի անվանումն է՝ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ) և ֆոնդի անվանափոխության հետ (ֆոնդի նոր անվանումն է՝ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի «Սեյֆ Սթրաթեջի» միջակայքային ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդ):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ