«ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/533 Ա

19.10.2023

«ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների փոփոխությունների գրանցման կասեցված 3 աշխատանքային օրվա ժամկետը վերսկսելու և կանոնների փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 30-րդ կետը և հաշվի առնելով «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում կատարված փոփոխությունները գրանցելու համար 28.08.2023թ., 31.08.2023թ. և 12.10.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Վերսկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 04.09.2023թ. թիվ 1/443 Ա որոշմամբ կասեցված՝ «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման 3 աշխատանքային օրվա ժամկետը:
2. Գրանցել «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԱՖՍ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոններում կատարված փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ