«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոնների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/531 Ա
18.10.2023
«Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության մի շարք կանոնների գրանցման 45-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 220 հոդվածի 1-ին մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 44 արձանագրություն), ուսումնասիրելով «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերության՝ 23.06.2023-ին, 27.07.2023թ., 15.08.2023թ. և 08.09.2023թ. ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը`
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Կասեցնել «Հայաստանի ֆոնդային բորսա» բաց բաժնետիրական ընկերության դիտորդ խորհրդի կողմից 12.06.2023թ-ին հաստատված «Առևտրի ընդհանուր կանոններ», «Արտարժույթի առևտրի կանոններ», «Պետական պարտատոմսերի առևտրի կանուններ», «Տեղեկատվության բացահայտման կանոններ» և «Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոներ»-ի փոփոխությունների գրանցման 45-օրյա ժամկետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից:
Մարտին Գալստյան