«ՏՈՆՏՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍՊԸ ներդրումային ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/528 Ա

18.10.2023

«ՏՈՆՏՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍՊԸ ներդրումային ընկերության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 15.01.2008թ. թիվ որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի ղեկավարների ու ներդրումային ծառայություններ մատուցող ֆիզիկական անձանց որակավորման կարգը, ղեկավարների մասնագիտական համապատասխանության չափանիշներն ու գրանցման կարգը» կանոնակարգ 4/05-ի 20-րդ կետը և 26-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. արձանագրություն թիվ 44) և «ՏՈՆՏՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍՊԸ ներդրումային ընկերության՝ 01.09.2023թ., 19.09.2023թ. և 09.10.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՏՈՆՏՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍՊԸ ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Արմենուհի Ոսկանյանին:
2. Գրանցել Վարուժան Շահումյանին «ՏՈՆՏՈՆ» ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ ՍՊԸ ներդրումային ընկերության ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ