«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/526 Ա

18.10.2023

«ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի ղեկավարների կազմում կատարված փոփոխությունը գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 30.10.2007թ. թիվ 344 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի 192-րդ կետի 1-ին ենթակետը և 216-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. թիվ 44 արձանագրություն) և «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի՝ 10.10.2023թ. ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Գրանցումից հանել «ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնում գրանցված Արթուր Ղազարյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ