«Կոնվերս Բանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի նախագահ

Որոշում թիվ 1/525 Ա

18.10.2023

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. թիվ 44 արձանագրություն) և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի 03.10.2023թ. և 11.10.2023թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝

Ո ր ո շ ու մ ե մ.

1. Թույլատրել «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:
2. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ