«Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, «Դրմբոն», «Տիգրանակերտ», «Հաղթանակ» և «Վերածնունդ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ
Որոշում թիվ 1/524 Ա
18.10.2023
«Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, «Դրմբոն», «Տիգրանակերտ», «Հաղթանակ» և «Վերածնունդ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը թույլատրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է1» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 12.04.2005թ. թիվ 145Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 11-րդ գլուխը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. թիվ 44 արձանագրություն) և «Արցախբանկ» ՓԲԸ 11.10.2023թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝
Ո ր ո շ ու մ ե մ.
1. Թույլատրել «Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, «Դրմբոն», «Տիգրանակերտ», «Հաղթանակ» և «Վերածնունդ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը:
2. «Արցախբանկ» ՓԲԸ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, «Դրմբոն», «Տիգրանակերտ», «Հաղթանակ» և «Վերածնունդ» մասնաճյուղերի գործունեության դադարեցումը համարել գրանցված՝ համապատասխան փաստաթղթերը ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ